211652_close_icon

«Ալրաղացի Լյովիկի» գործով անցնողին առաջարկել են համագործակցել քննչական մարմնի հետ. «Ժողովուրդ»

views-count3635 դիտում article-date 09:37 14-01-2020
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստաբան Վաղարշակ Գևորգյանի հետ, որը ոչ միայն այս քրեական գործով անցնող Հայկ Մելքոնյանի պաշտպանն է, այլ նաև Արմեն Նիկողոսյանի շահերի պաշտպանը: Ըստ Վաղարշակ Գևորգյանի՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ է եղել գործով մեղադրյալ Հայկ Մելքոնյանին: «Առաջարկություն է եղել՝ եթե որևէ տեղեկություն ունես Լևոն Սարգսյանի հետ կապված, ապա այդ տեղեկությունը հայտնիր, համագործակցիր մեզ հետ, մենք էլ, բնականաբար, փոխադարձաբար կնպաստենք, Ձեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը կարգավորվի: Այսինքն՝ Ձեր պատժի հետագա կրումը կմեղմացվի: Այսինքն՝ առաջարկություն է եղել համագործակցելու, նա էլ ասել է, որ տեղեկություն չունի: Պետք է նշել, որ նախաքննական մարմինը պարզաբանել է՝ օրենքով նախատեսված կարգով համագործակցությունը կարող է ստանալ նպաստավոր աջակցություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր