Բրազիլիայում Զիկա վիրուսի դեմ պայքարին ներգրավվել է 200 հազար զինվորական
Բրազիլիայի տարբեր շրջաններ են ուղարկվել ավելի քան 200 հազար զինվորականներ, որոնք զբաղվելու են Զիկա վիրուսի վտանգավորության մասին տեղեկատվություն տարածելով:
Զինվորականները մի քանի միլիոն տներ են մտնելու՝ բաժանելով թերթիկներ՝ վիրուսը տարածող մոծակներից պաշտպանվելու տեղեկատվությամբ:
Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ դա միակ տարբերակն է Զիկա վիրուսի տարածումը կանխելու, մինչև ստեղծվի պատվաստանյութ նրա դեմ: