211652_close_icon
views-count1132 դիտում article-date 19:37 24-10-2014

Պլանային ջրանջատում Եղվարդում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ժամը 10:00-ն դադարեցվելու է Եղվարդ քաղաքի Երեւանյան եւ Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյանց, Պռոշյան եւ Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր