9397 դիտում
10:07 25-10-2014
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Վրաստանի քաղաքացիներից 1-ը զոհվել է, 2-ը հիվանդանոցում են
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 21:40-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 81-ամյա Ֆիլիպ Ավետիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99.5 կմ հատվածում իր վարած Վազ 2107 մակնիշի MMN 079 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Հակոբ Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 82 PR 082 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ֆ. Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Վրաստանի քաղաքացիներ՝ 69-ամյա Լարիսա Սահակյանն ու 46-ամյա Նաիրա Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Նմանատիպ նյութեր
15112 դիտում
21:31 07-12-2014
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 31-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է