211652_close_icon
views-count2296 դիտում article-date 12:47 25-10-2014

Պուտինը խոստովանել է, որ օգնել է Յանուկովիչին փախչել Կիևից

Ռուսաստանն օգնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին փախչել Կիևից: Այս մասին Սոչիում «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Չեմ ցանկանում թաքցնել, որ մենք օգնել ենք նրան Ղրիմ հասնել: Նա մի քանի օր էլ մնացել է Ղրիմում, երբ դեռ Ղրիմը Ուկրաինայի մաս էր կազմում»,-ասել է Պուտինը: Ռուսատսանի նախագահը կրկին հայտարարել է, որ Կիևը պետք է դուսր բերի իր զորքը երկրի արևելքից, որպեսզի պահպանվի տարածքային ամբողջականությունը:

Նմանատիպ նյութեր