211652_close_icon
views-count14241 դիտում article-date 20:03 25-10-2014

Երեւանում BMW-ի վարորդի շումախերությունն ավարտվեց BMW-ի կողաշրջմամբ , վնասվել են նաեւ 2 Opel եւ Միցուբիշի Պաջերոն ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 17:40-ի սահմաններում Երեւան քաղաքի Շենգավիթ 1-ին փողոցի բնակիչ Վահան Մկրտչյանը՝ վարելով BMW մակնիշի 86 VM 086 համարանիշի ավտոմեքենան, Շիրակի փողոցի 5/5 շենքի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Շարուրի փողոցի բնակիչ Վրույր Մինասյանին պատկանող Opel մակնիշի 34 SP 693 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Բախման արդյունքում BMW-ն կողաշրջվել է, իսկ Opel-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ բախվել Շարուրի փողոցի բնակիչ Դավիթ Ավետիսյանին պատկանող նույնպես կայանված Opel մակնիշի 34 DN 544 համարանիշի ավտոմեքենային: Այս Opel-ն էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել եւ բախվել մեկ այլ կայանված վիճակում գտնվող՝ Արագածոտնի մարզի Զալամիկ գյուղի բնակիչ Արման Մանուկյանին պատկանող, Միցուբիշի Պաջերո մակնիշի 80 TT 505 համարանիշի մեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն ու Ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 400.000 ՀՀ դրամ, OPEL մակնիշի 34SP693 պետհամարանիշի մեքենայինը՝ 200.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI PAJERO մակնիշի մեքենայինը՝ 80.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, BMW մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 48.000 ՀՀ դրամ, OPEL մակնիշի մեքենայինը՝ 34.000 ՀՀ դրամ, իսկ MITSUBISHI PAJERO մակնիշի մեքենայինը՝ 41.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր