1216 դիտում
15:00 27-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին. ֆոտոշարք
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին:
Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է հոգևոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ժառանգության մաս կազմող հայ հոգևոր մշակույթի ճանաչմանը:
Կարդինալ Ռավազին կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում և համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Վարչապետ Աբրահամյանը և կարդինալ Ռավազին քննարկել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
942 դիտում
19:54 27-10-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին
1145 դիտում
16:23 27-10-2014
Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին
823 դիտում
19:55 03-06-2015
Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ