907 դիտում
13:44 28-10-2014
ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կատարված «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության քննարկումը: Այն պատրաստել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ: Գնահատումը ուսումնասիրում է Հայաստանի ներկայիս օրինաստեղծ ընթացակարգի համապատասխանությունը ժողովրդավարական օրինաստեղծ գործընթացի վերաբերյալ գոյություն ունեցող հիմնական չափանիշներին:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կատարած հետազոտության հիմնական ասպեկտները, առկա խնդիրները: Նախարարն անդրադարձել է հետազոտությունում առկա օրենսդրության խտության և օրինաստեղծ գործընթացի ֆորմալացման հարցերին:
Հովհաննես Մանուկյանը կարևորել է հետազոտության մասնագիտական, փորձագիտական մոտեցումները՝ նշելով, որ մեծ հաշվով համաձայն է զեկույցում առկա գնահատականներին: Նա անդրադարձել է հատկապես այն գնահատականին, որ ժամկետային սահմանափակումների ամրագրման հետևանքով օրենսդրական ակտերի նախագծեր մշակողների ժամանակը կրճատվում է և կարող են խնդիրներ առաջանալ: Նախարարը նշել է որ այն ունի օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես՝ երկրում առկա տարբեր ոլորտների դինամիկ փոփոխությունները:
Նա հավելել է, որ պետք է փորձել գտնել այնպիսի ուղիներ, որ շտապողականությունը չվնասի ընդունվելիք օրենքի որակին: Նախարարը կարևորել է նաև օրենքի մշակման փուլում շահառուների և հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը: Այսօրվա հանդիպումը փոխըմբռնման հուշագրով նախատեսված առաջին փուլի ամփոփումն էր, հաջորդիվ նախատեսվում են երկկողմ աշխատաժողովներ և քննարկումներ: Արդյունքում առաջարկների հիման վրա մշակվելու է համապատասխան քարտեզ, որն ուղղորդելու է մեր երկրի օրենսդրական բարեփոխումները:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
15:41 13-10-2015
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պատվիրակությանը
1008 դիտում
15:43 03-12-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը
4550 դիտում
20:40 29-11-2017
ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը
Այս բաժնից
364 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
487 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
922 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը