211652_close_icon
views-count1538 դիտում article-date 12:53 29-10-2014

Սիրիայի Քոբանի քաղաքից արձակված ականանետային արկը պայթել է Թուրքիայի տարածքում

Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի Քոբանի քաղաքից արձակված ականանետային արկն ընկել է Թուրքիայի սահմանային Շանլըուրֆա նահանգում և պայթել: Տեղեկությունների համաձայն՝ արկն ընկել է դատարկ տարածության վրա և տուժածներ չկան: Քոբանիի վրայով ժամանակ առ ժամանակ հետախուզական թռիչքներ են իրականացնում միջազգային ռազմական դաշինքի անօդաչուները ր հրթիռակոծում ու ռմբակոծում են ԻԼԻՊ-ի դիրքերը:

Նմանատիպ նյութեր