211652_close_icon
views-count9872 դիտում article-date 16:36 02-09-2016

Samsung-ը դադարեցնում է Galaxy Note-7 սմարթֆոնների վաճառքը

Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Galaxy Note7 սմարթֆոնների վաճառքը, հաղորդում է Associated Press-ը։ Ինչպես նշում է գործակալությունը, պատճառը տեղեկություններն են այն մասին, որ սմարթֆոնը լիցքավորելու ժամանակ դեպքեր են եղել, երբ այն այրվել է։ Կորպորացիայի մոբիլային բաժանմունքի նախագահ Դոնգ Ջին Կոն այսօր հայտարարել է, որ նշված հաճախորդները կարող են փոխանակել գնվածը նորով։ Նշենք, որ Galaxy Note7-ի վաճառքը սկսվել է 2 շաբաթ առաջ։ Նախնական տեղեկությունների համաձան՝ անսարքությունը և դրա հետևանքները մարտկոցների մեջ են։ Ընկերությունն արդեն իս վաճառել է 1 միլիոնից ավելի սմարթֆոն։

Նմանատիպ նյութեր