211652_close_icon
views-count9008 դիտում article-date 23:05 02-08-2016

Samsung-ը ներկայացրել է նոր Galaxy Note 7 սմարթֆոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Samsung ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Galaxy Note 7 սմարթֆոնը: Այս մասին հայտնում է RBC-ն: Սմարթֆոնի շնորհանդեսը կայացել է այսօր՝ օգոստոսի 2-ին՝ Նյու Յորքում: Հայտնի է, որ սմարթֆոնն ունի 5.7 դյույմ էկրան և հասանելի կլինի երկու տարբերակներով՝  Qualcomm Snapdragon 821 կամ Samsung Exynos 8893 պրոցեսորով: Այն նաև ունի 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներքին հիշողություն: Նոր սմարթֆոնն ունի մատնահետքերը և աչքի թաղանթը նույնականացնելու հնարավորություն և կարող է աշխատել ջրի տակ: Galaxy Note 7 սմարթֆոնը վաճառքում կհայտնվի օգոստոսի 19-ին, իսկ նախնական պատվերներն ընդունվելու են արդեն վաղվանից` օգոստոսի 3-ից: Նոր սմարթֆոնի արժեքը կտատանվի 770-800 դոլարի սահմանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր