211652_close_icon
views-count23619 դիտում article-date 09:26 30-10-2014

Երևանում ծեծի են ենթարկվել «Հաուզ» սրճարանի տերերը

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Հաուզ» սրճարանային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը տևել է մոտ 15 րոպե: Նշված վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել նշված սրճարանի սեփականատերեր, 46-ամյա Աշոտ Բեժանյանի և 42-ամյա Կարեն Բեժանյանի միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղբայրներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ վիճաբանությունն էլ տեղի է ունեցել աղջկա պատճառով: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական գործողություններ՝ վիճաբանության մյուս կողմի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր