1210 դիտում
11:39 30-10-2014
Երևանի փոխքաղաքապետն ու երաժշտությունը. ՉԻ
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը փաստորեն հայկական ցածրորակ էստրադայի երկրպագուներից է: Պարզվում է՝ նրան անձամբ դուր են գալիս Երևանի տոնին Հանրապետության հրապարակից հնչող հայկական երգիչ-երգչուհիների «նվնվոցները»:
Երբ «ՉԻ» թղթակիցը Կամո Արեյանից հետաքրքրվել է, թե ինչու է քաղաքապետարանը մայրաքաղաքի բյուջեից մեծ գումարներ տրամադրում համերգներին, երբ աղքատությունը Երևանում օրեցօր մեծանում է, Արեյանը չի համաձայնել և ասել է. «Հարցրե՛ք այն բնակչին, որը խանդավառված է այդ տոնով: Այս տարի ընդամենը համայնքային բյուջեի ծախսը կազմել է 130 մլն դրամ: Չգիտեմ՝ աղքատության ցուցանիշները ո՞ր սանդղակով եք գնահատում, բայց այն բովանդակային առումով կարող է տարբեր լինել: Ո՞վ ասաց, որ չափի մեջ չէ, այն մինիմալ էր, որը բավարարեց տոնակատարությունը բարձր որակով իրականացնելու համար: Մեզ պետք էր ճաշակով տոնակատարություն, որից օգտվում է երևանցին»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն անձամբ դուր են գալիս այդ համերգները: Նա ասաց, թե Երևանը չպետք է մշակութային կյանքից զերծ լինի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3973 դիտում
16:44 26-06-2014
Երևանի փոխքաղաքապետն այցելել է վերանորոգված թիվ 154 մանկապարտեզ
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ