211652_close_icon
views-count1326 դիտում article-date 14:29 30-10-2014

Բակո Սահակյանը ներկայացրել է վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության և ԱԱԾ նորանշանակ ղեկավարներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին հանդիպումներ է ունեցել վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ եւ ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք նոր պաշտոններում կպահպանեն վերոհիշյալ գերատեսչությունների բոլոր դրական ձեռքբերումները եւ նոր որակ կհաղորդեն աշխատանքներին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել այս պետական կառույցների նախկին ղեկավարներին` իրենց կատարած աշխատանքի համար, ինչը մեծապես նպաստել է տվյալ գերատեսչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր