211652_close_icon
views-count936 դիտում article-date 22:02 30-10-2014

ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը մասնակցեց ՄԱԿ-ի հայտարարության ստորագրման արարողությանը

Հոկտեմբերի 30-ին Վիեննայում կայացավ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության համատեղ հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը, որին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մշտական ներկայացուցիչների հետ միասին` հրավիրված էր նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Ստորագրված համատեղ հայտարարությունով կողմերը պատրաստակամություն են հայտնում խորացնելու արդյունավետ համագործակցությունը ԱԶԿ-ի և ԵՏՀ միջև երկուստեք կարևորություն հանդիսացող ոլորտներում, ինչպիսիք են ձեռնարկատիրությունը, նորարարությունները, առևտրի կարողությունների զարգացումը, շրջակա միջավայրը և էներգետիկան: ԱԶԿ կողմից հայտարարությունը ստորագրեց կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգը, իսկ ԵՏՀ կողմից` ԵՏՀ խորհրդի անդամ, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատու-նախարար Սերգեյ Սիդորսկին:

Նմանատիպ նյութեր