12584 դիտում
15:45 31-10-2014
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը բոլոր գործերը մի կողմ թողած՝ գնացել է Թալին՝ ֆիլմ նկարահանելու
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, սկսել է իր սցենարով ֆիլմի նկարահանումը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Նա արդեն մի քանի օր է, ինչ բոլոր գործերը մի կողմ թողած՝ գնացել է Թալին եւ մասնակցում է ֆիլմի նկարահանումներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հակոբ Հակոբյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվում են Արտաշես Ալեքսանյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Ֆիլմը դեռ վերջնական վերնագիր չունի:
«Այս պահին նախնական երկու տարբերակ կա՝ «Հիշողություն» կամ «Հայի բախտ»: Բայց հնարավոր է, որ առաջիկայում ավելի լավ վերնագիր ի հայտ գա: Տեսնենք: Թալինից հետո նկարահանումները շարունակելու ենք Եղեգնաձորում, որից հետո նոր կվերադառնանք եւ նկարահանումները կշարունակենք Երեւանում»,-նշեց նա:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Նշելով, որ ներկա պահին բանակցություններ է վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի:
«Դա Գինեսի ռեկորդների գրքում կգրվի, որովհետեւ նման նախաձեռնություն մինչեւ այսօր չի եղել: Իսկ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի 10-ից»,-ասել էր գործարարը:
Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ Հակոբ Հակոբյանը 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով:
Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն ամիսներ առաջ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
16:59 20-12-2016
Ջորջ Քլունին ֆիլմ է նկարահանելու սիրիացի փրկարարների մասին
Այս բաժնից
712 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2062 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
712 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար