211652_close_icon
views-count2467 դիտում article-date 16:59 20-12-2016

Ջորջ Քլունին ֆիլմ է նկարահանելու սիրիացի փրկարարների մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին նույնպես դերասան և ռեժիսոր Գրանտ Հեսլովի պատրաստվում են լիամետրաժ ֆիլմ նկարահանել, որը կպատմի սիրիացի փրկարարների մասին։ Այդ մասին հայտնում է Deadline-ը։ Նշենք, որ Քլունին և Հեսլովը գործընկերներ են Smokehouse Pictures-ում։ Ֆիլմը հիմնված կլինի «Սպիտակ սաղավարտներ» փաստավավերագրական ֆիլմի վրա։ Այն պատմելու է մի խումբ կամավոր փրկարարների մասին, որոնք հայտնի են «Սիրիական քաղաքացիական պաշտպանություն» անվամբ։ Խմբի կազմում հանդես են գալիս «չզինված և քաղաքականապես չեզոք» կամավորներ, ովքեր հակամարտության ընթացքում տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերում։ Տվյալների համաձայն՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի 5 տարիների ընթացքում փրկարարներն օգնել են շուրջ 70,000 մարդու և կորցրել 2900 հոգանոց իրենց խմբի 154 անդամներին։ Այս տարվա փետրվարին Ջ. Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին, հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու համար Եվրոպայի միգրացիան ճգնաժամը։

Նմանատիպ նյութեր