211652_close_icon
views-count10723 դիտում article-date 09:38 01-11-2014

Ավտովթար Երևանում. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մոտ տաքսին բախվել է լուսակրին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի Լ 0853 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հարևանությամբ, Տիգրան Մեծի պողոտայում բախվել է լուսակրին և կիսով չափ հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին քիչ առաջ շտապ օգնության ավտոմեքենան տեղափոխեց «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Վլադիմիր Ախշարումովն ու Արա Դիլանյանը: Բախման հետևանքով նշված փողոցը կարգավորող լուսակիրը կոտրվել է, որոշ դետալներ էլ օդում մնացել են կախված: Նշված ճանապարհին երթևեկությունը կարգավորում են ՃՈ աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է «Կրեդո» տաքսի ծառայության կողմից: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ովքեր էլ այդ մասին տեղեկացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությանը, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մինչև այս պահը չեն բարեհաճել ժամանել քաղաքապետարանի «փափկասուն» չինովնիկները, ինչպես նաև ՃՈ «Լուսանշան» ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կարգավորեն խոտանված լուսակիրը: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր