211652_close_icon
views-count13544 դիտում article-date 09:24 02-11-2014

Վրաերթ Երևանում. շուկայագետը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող գեներալի որդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի ունեցեած վրաերթի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Հերացու փողոցի 20 շենքի բնակիչ, 24-ամյա Տիգրան Օհանյանը Վ. Վաղարշյան փողոցի 12 շենքի դիմաց վարելով իրեն ամրակցված Opel մակնիշի 999 ZZ 68 համարանիշի ավտոմեքենան` վրաերթի է ենթարկել Քեռու փողոցի բնակիչ, 14-ամյա Արմեն Աբրահամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին` տեղափոխելու Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Տ. Օհանյանը աշխատում է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում` որպես շուկայագետ, վրաերթի ենթարկված Ա. Աղայանն էլ սովորում է թիվ 148 ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Ա. Աբրահամյանի հայրը, Պաշտպանության նախարարության գեներալ է և նա փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով` իր հոր “պադավատ վարորդի” հետ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր