211652_close_icon
views-count1171 դիտում article-date 11:06 03-06-2015

Իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագիրը գրեթե պատրաստ է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման համապարփակ համաձայնագրի վերջնական տեքստի մշակման աշխատանքները գերթե ավարտվել են, հաղորդում է TASS-ը: Ռյաբկովի խոսքով՝ վերջին մի քանի օրերին տեքստի ծավալը մեծապես կրճատվել է: Հիշեցնենք, որ համապարփակ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել բանակցությունները երկարաձգելուն և որ դրանք պետք է ավարտվեն մինչև հունիսի 30-ը:

Նմանատիպ նյութեր