211652_close_icon
views-count875 դիտում article-date 10:31 03-11-2014

Տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Վահրամ Աթանեսյանը և Արտակ Զաքարյանը: Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի և Հայաստանի օրենսդիրների միջև տարբեր ձևաչափի հանդիպումները, որոնք նպաստում են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը: Կողմերը, որոնց կազմում ընդգրկված էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, քննարկել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին ՀՀ պատվիրակությունների գործունեությանն ու արդյունքներին, ինչպես նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արցախի խորհրդարանում անց է կացրել իր արտագնա հերթական նիստը:

Նմանատիպ նյութեր