785 դիտում
11:40 03-11-2014
Ռումինիան չի կարողացել 1-ին փուլով նախագահ ընտրել
Ռումինիայում երեկ անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեաթերթիկների 56% հաշվարկով առաջատար է վարչապետ Վիկտոր Պոնտան:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Պոնտայի օգտին քվեարկել է ընտրողների 39%-ը: Նրա մրցակից՝ ազգային-լիբերալների թեինածու և Սիբիուի քաղաքապետ Կլաուս Յոհաննիսը հավաքել է ձայների 30,2%-ը: Մնացած թեկնածուները 7%-ից ավելի ձայն չեն հավաքել:
Այսպիսով, Կլաուսն ու Յոհաննիսը կհանդիպեն քվեարկության 2-րդ փուլում, որն անցկացվելու է նոյեմբերի 16-ին: Երկրի գործող նախագահն է Տրայան Բեսեսկուն, ով 3-րդ անգամ թեկնածությունն առաջադրելու իրավունք չունի:
Ի դեպ, Բեսեսկուն հայտարարել է, որ վարչապետ Պոնտան նախկին լրտես է: Ռումինիան ԵՄ-ի 2-րդ աղքատ երկիրն է համարվում՝ Բուլղարիայից հետո: Հարցման համաձայն՝ այդ երկրի բնակչության 40%-ը գտնում է, որ կոմունիստական ժամանակաշրջանում բնակչությունն ավելի հեշտ է ապրել:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
21:56 28-03-2015
Նիգերիայի նախագահն ընտրական տեղամասում չի կարողացել ընտրել
8219 դիտում
22:36 13-05-2021
Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
889 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
907 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
808 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով