Ֆրանսիական ավտոշուկայի ծավալները կրճատվել են 3,8 տոկոսով
Հոկտեմբերին ֆրանսիական ավտոշուկայի ծավալները 3,8%-ով անկում են ապրել: Այսպիսի վիճակագրական տվյալներ է հրապարակել Ֆրանսիական ավտոարտադրողների հանձնաժողովը, հաղորդում է TASS-ը:
Միևնույն ժամանակ մասնագետները որպես դրական փաստ են նշում այն, որ ավտովաճառքի ծավալների ընդհանուր կրճատման ֆոնի վրա ֆրանսիական ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աննշան չափով են նվազել:
Այսպես, Peugeot Sitroen Automobile մեքենաների վաճառքի ծավալը նվազել է ընդամենը 2,2%-ով, իսկ Renault-ը՝ 0,4%-ով:
Ֆրանսիացի մասնագետները նշում են նաև, որ չնայած այս ամսին Փարիզում կազմակերպված միջազգային մեծ ցուցահանդեսին, որի այցելուների թիվը կազմել է 1,3 մլն մարդ, չհաջողվեց ազդել երկրում ավտովաճառքի նվազման փաստի վրա: