973 դիտում
20:04 03-11-2014
ՀՀ վարչապետն ու Ասիական զարգացմա բանկի փոխնախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ
Վենկային:
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը
մեր երկրի տնտեսության զարգացման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում:
Վարչապետը կարեւորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների
կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման
համատեղ ծրագրերի իրականացումը եւ շարունակականությունը:
ԱԶԲ փոխնախագահն արդյունավետ է գնահատել 2005 թվականից ի վեր ծավալված գործակցությունը՝
նշելով, որ այժմ բանկն աշխատում է առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության
ռազմավարության» վրա: Պարոն Ժանգը ողջունել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության կողմից
իրականացվող բարեփոխումները եւ բարձր գնահատել, հատկապես, բիզնես միջավայրի բարելավման եւ
ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի
ընթացքից, քննարկել նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող մանրամասներ եւ
կարեւորել շինարարական աշխատանքների ժամանակին ու որակյալ կատարումը:
Այնուհետեւ ՀՀ վարչապետը եւ ԱԶԲ փոխնախագահն անդրադարձել են համագործակցության ընդլայնման
ուղղություններին: Հովիկ Աբրահամյանը, ի թիվս մի շարք այլ ծրագրերի, առաջնային է համարել առաջիկա հինգ
տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարությունում» գյուղական համայնքների, տեղեկատվական
տեխնոլոգիաների, փոքր եւ միջին, ինչպես նաեւ կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի
ներառումը: Երկուստեք կարեւորվել է նաեւ տարածաշրջանային գործակցության խթանմանն ուղղված ծրագրերի
իրականացումը:
Վենկայ Ժանգն ԱԶԲ անունից պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աջակցությունն ինչպես
ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող
ոլորտներին՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում, գիտելիքահեն տնտեսության
զարգացում, տեխնիկական օժանդակություն տրամադրում կարողությունների զարգացման նպատակով եւ այլն:
Նմանատիպ նյութեր
1160 դիտում
19:28 12-06-2014
Հովիկ Աբրահամյանը և Քեթրին Լիչը քննարկել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»