211652_close_icon
views-count1343 դիտում article-date 23:35 03-11-2014

2020 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ձմռանը

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտնել է, որ 2020 թվականի աշխարհի առաջնությունը, որը պետք է տեղի ունենա Քաթարում, ամենայն հավանականությամբ կանցկացվի ձմռանը: «Ներկայումս քննարկում ենք ԱԱ-2020-ի անցկացման ժամանակահատվածները: Այն կարող է անցկացվել 2020 թվականի հունվար/ փետրվար կամ նոյեմբեր/դեկտեմբեր ամիսներին: Բայց մեզ խնդրել են դիտարկել նաև մայիսին անցկացնելու տարբերակը: Բոլոր առաջարկները մանրամասնորեն կքննարկենք և տեղյակ կպահենք բոլոր կողմերին, որպեսզի նրանք կարողանան նախապատրաստվել հաջորդ ժողովին»,-ասել է ժերոմ Վալկեն:

Նմանատիպ նյութեր