211652_close_icon
views-count1031 դիտում article-date 11:21 04-11-2014

Անվադողը ձեռքին քաղաքացին կասկած էր հարուցել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ անվադողը ձեռքին, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին: Ինքնությունը պարզելուց հետո (1985 թ. ծնված Եղիշե Ա.-ն էր), երբ խուզարկել էին գրպանները՝ 5 մլ-անոց ներարկիչ էր հայտնաբերվել՝ 2 մլ մուգ շագանակագույն հեղուկանման զանգվածով: Նա հայտնել էր , որ զանգվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, իսկ անվադողն էլ վաղ առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտ կայանված «ԳԱԶել»-ից: Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդին և նրանից հաղորդում ընդունել, ըստ որի՝ իրեն պատճառված նյութական վնասի չափը կազմում է 30.000 դրամ: Թմրամիջոցն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր