61277 դիտում
23:14 14-01-2014
Լամբադա կամրջի մոտ BMW-ն բախվել է Ford-ին, այնուհետև` Camry-ին. BMW-ի անվադողը պոկվել է
Այսօր` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Լամբադա կամրջի հարևանությամբ բախվել են BMW մակնիշի 34 TC 985 համարանիշի Ford մակնիշի 34 MD 559 համարանիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցներ Գևորգ Ասլանյանն ու Հայկ Հարությունյանը, որոնց կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրստվում: Ըստ դեպքի վայրում հավաքվածների, վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ BMW-ի կին վարորդը մերկասառույցի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է Ford-ին այնուհետև` Toyota Camry -ին, իսկ հարվածի արդյունքում BMW-ի հետևի ձախ անվադողը պոկվել է ավտոմեքենայից: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Մինչ ճանապարհյին ոստիկաների ժամանումը, Toyota Camry-ի վրայից հանել էին համարանիշները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+