852 դիտում
20:38 04-11-2014
Քննարկումներ` ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին
գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին
ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի
հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու
մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական
կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների
նախագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ
տարով:
Օրակարգի երկրորդ` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու
մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագծի հեղինակ Էդմոն
Մարուքյանը հիմնավորել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը` նշելով,
որ այն պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցած եւ
բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություն տալու հետ:
Նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ պետական ծառայության պաշտոն
զբաղեցնելու նպատակով թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է
մասնակցել նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն
կրթություն ունեցող անձը, որի պարտադիր զինվորական ծառայության
ժամանակահատվածը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ` այդ կերպ
չսահմանափակելով նրանց` թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող
մրցույթներին համապատասխան ստաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես
մասնակցելու հնարավորությունը: Ըստ նրա՝ սա նաեւ յուրատեսակ խթան կլինի
պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար:
Առաջարկի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն
ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ
առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ:
Նմանատիպ նյութեր
878 դիտում
18:16 23-09-2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1206 դիտում
18:08 04-06-2021
Ավարտվել են ԱՀ 2020թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1038 դիտում
10:22 08-11-2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկում են 2022-ի բյուջեն. ուղիղ
Այս բաժնից
493 դիտում
18:42 29-10-2024
Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հուշագիր են ստորագրել
571 դիտում
18:05 29-10-2024
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին
514 դիտում
17:50 29-10-2024
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա