211652_close_icon
views-count1206 դիտում article-date 18:08 04-06-2021

Ավարտվել են ԱՀ 2020թվականի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Հունիսի 4-ին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Սևակ Աղաջանյանը և Արթուր Հարությունյանը:
Ներկայացվել են ԱՀ նախագահի աշխատակազմի, ԱՀ ԱԺ աշխատակազմի, ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի, արդարադատության նախարարության, բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, քննչական կոմիտի, հաշվեքննիչ պալատի, մարդու իրավունքների պաշպանության, քաղաքացիական ծառայության խորհրդի, կենտրոնական ընտրական  հանձնաժողովի 2020թվականի պետական բյուջեի կատարողականները:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մանվել Բաբաջանյանը ներկայացմամբ՝ աշխատակազմի 2020թ. պետական բյուջեով նախատեսված  619 մլն 229 հազ դրամից ծախսվել է 540 մլն 271 հազ դրամ, կամ 87,3%-ը: Տնտեսումը կազմել է 78 մլն 958 հազ դրամ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ, պետական բյուջեից նախատեսվել է 692մլն 632,7հազ դրամ, կատարողականը՝ 658մլն 390հազ դրամ, կամ՝ 95,0%-ը:

ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը 2020 թվականին պետական բյուջեից հատկացվել է 365մլն 664 հազ դրամ: Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ներկայացմամբ՝ բյուջեի կատարողականը կազմել է 305մլն 207հազ դրամ, կամ նախահաշվի 83,,5%-ը:

Ներկայացնելով Արդարադատության նախարարության բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը՝  նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ նախարարությանը ճշտված պլանով հատկացված էր 466 մլն 515,0 հազ դրամ, կատարողականը՝ 396 մլն 779,8 հազ դրամ, կամ՝ 85,1%-ը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի հաշվետվության համաձայն՝ դատական համակարգի ծախսերի համար պետական բյուջեից հատկացվել է 648 մլն 446,1 հազ դրամ, որից փաստացի  ծախսվել է 584մլն 960,0 դրամ, կամ՝ 90,2%-ը:

Գլխավոր դատախազի տեղակալ  Նարեկ Հարությունյանի  փոխանցմամբ՝ դատախազությունը հաշվետու տարում գրանցել է հատկացված միջոցների զգալի խնայողություն՝ 65 մլն 387,500 հազ դրամի չափով: Ընդհանուր՝ հաշվետու տարում գլխավոր դատախազությանը հատկացված 562 մլն 888,900 հազ դրամից դրամարկղային ծախսերը կազմել են 497 մլն 501,400 հազ դրամ, փաստացի ծախսերը՝ 494 մլն 419,100 հազ դրամ:

Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի փաստմամբ՝  հաշվետու տարում քննչական կոմիտեի պահպանման համար պետական բյուջեից հատկացվել էր 341 մլն 729,400 հազ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 287մլն 462,546հազ դրամ, կատարողականը կազմել է 84,1 տոկոս:
Պետական բյուջեով Հաշվեքննիչ պալատի պահպանման համար, պալատի անդամ Շուշանիկ Հայրապետյանի ներկայացմամբ,նախատեսվել էր 156 մլն 272 հազ դրամ,փաստացի ծախսվել է 132 մլն 920 հազ դրամ,կատարողականը կազմել է 85,1 տոկոս:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծախսերը նախատեսված էր 60 մլն 299 հազ դրամի չափով: Եվս 4 մլն 510 հազ դրամ հատկացվել է երեխաների պաշտպանության հետազոտության ծրագրով: Փաստացի ծախսվել է 55 մլն 453 հազ դրամ, կատարողականը՝ 92 տոկոս:
Քաղաքացիական ծառայության խորհրդի պահպանման ծախսերը նախատեսված էր 103 մլն 716 հազ դրամի չափով, փաստացի ծախսվել է 96 մլն 451 հազ դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի բյուջեն բաշխվել է ըստ 3 ծրագրի:
«Կառավարման մարմինների պահպանում» ծրագրով նախատեսվել էր 47 մլն 126 հազ դրամ, փաստացի ծախսվել է 39 մլն 289 հազ դրամ,կատարողականը՝ 83,4 տոկոս:

«Ընտրություններ» ծրագրով նախատեսվել էր 132 մլն 616 հազ դրամ,կատարողականը՝ 89,7 տոկոս:

«Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսվել էր 100 մլն 141 հազ դրամ, կատարողականը՝ 95,9 տոկոս:

Բյուջեների կատարողականների վերաբերյալ հաշվետվություններից  հետո պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր