1208 դիտում
13:54 05-11-2014
Ուկրաինան կարող է դուրս գալ ԱՊՀ-ից
Ուկրաինան դիտարկում է ԱՊՀ-ի կազմից դուրս գալու հնարավորությունը: Նման հայտարարություն է արել Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն ճեպազրույցում, հաղորդում է Interfax-Azerbaijan-ը:
Վերջինս նշել է, որ պատճառն այն է, որ ԱՊՀ-ի անդամները ոչ մի շոշափելի քայլ չեն ձեռնարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների դեմ:
«Նրանք չեն ձեռնարկել ոչ մի շոշափելի քայլ, որպեսզի կանխեն Ռուսաստանի ագրեսիան»,-ասել է Միշչենկոն՝ հավելելով, որ Կիևը մեկ անգամ չէ, որ դիմել է ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողով անցկացնելու խնդրանքով, որն անպատասխան է մնացել:
«Ցավոք սրտի, մեր գործընկերները ականջալուր չեղան Ուկրաինայի կոչերին, և Կիևը դիտարկում է կազմակերպությունից դուսր գալու հարցը»,-եզրափակել է խոսքը ուկրաինացի դիվանագետը:
Նմանատիպ նյութեր
1556 դիտում
12:26 09-05-2015
Եթե Ուկրաինան որոշի դուրս գալ ԱՊՀ-ի կազմից, ապա բարդ կլինի նրա վերադարձը. Լուկաշենկո
2004 դիտում
16:07 17-02-2021
Ուկրաինան պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից
Այս բաժնից
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
571 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence