1119 դիտում
18:34 05-11-2014
Հանդիպում ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 5-ին ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է Երեւանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահը ուսանողներին ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, մշտական հանձնաժողովների աշխատանքը: Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի
շրջանակներում:
Ապագա ֆինանսիստները հանձնաժողովի նախագահին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են բուհերում կրթաթոշակների եւ դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված պարտադիր 12-ամյա կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությանը, ինչպես նաեւ Եվրասիական միություն մտնելուց հետո ՀՀ կրթական համակարգում
հնարավոր բարեփոխումներին:
Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանն ուսանողներին հորդորել է լավ սովորել եւ դառնալ պետության համար բարձրակարգ մասնագետներ
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց