Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը գրավել է մրցանակային 5-րդ տեղը
Հունաստանի Կատերինի քաղաքում երեկ երեկոյան ավարտվել է վետերանների աշխարհի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 50-65 տարիքային խմբում Հայաստանը ներկայացրել իսպանաբնակ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը:
Մեր ներկայացուցիչը 11 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և գրավել մրցանակային 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է հռչակվել վրացի Զուրաբ Ստուրուան: