Եվրո 2016-ի խորհրդանիշի անունը կորոշվի համացանցային հարցման միջոցով
2016 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանիշի անուն կորոշվի համացանցային հարցման միջոցով, տեղեկացնում է France Football-ը:
Հարցումը կկազմակերպվի ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում և այն կանցկացվի ըթացիկ տարվա նոյեմբերի 18-26 ընկած ժամանակահատվածում: Խորհրդանիշի անունը կհրապարակվի նոյեմբերի 30-ին:
Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա Ֆրանսիայում: