10274 դիտում
22:41 06-11-2014
Երևանում բախվել են Mercedes-ները. վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են` Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Դավիթ Հարությունյանի վանրած Mercedes E320 մակնիշի 77 DR 779 համարանիշի և Երևան քաղաքի Շինարարների թիվ 22 շենքի բնակիչ, 73-ամյա Էդուարդ Շեկոյանի վարած Mercedes C200 մակնիշի 10 DO 025 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Գարիկ Սարգսյանն ու տեսուչ Կարեն Դավթյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ և կա անհամաձայնություն, հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Հետաքննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվում են բժշկական կենտրոն` պարզելու նրանց սթափության աստիճանը:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ E320 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.400.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ C200 մակնիշի մեքենայինը՝ 1.000.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ E320 մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 120.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ C200 մակնիշի մեքենայինը՝ 34.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37366 դիտում
14:54 22-08-2015
Երևանում բախվել են BMW X6-ն ու Range Rover-ը. վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ