1476 դիտում
16:20 07-11-2014
Խուճապ Նորապատում` խաղողի այգիները հիվանդացել են. տեսանյութ
Նորապատի այգեգործները խուճապահար են: Գյուղի խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա հիվանդությունը, որի դեմ պայքարել հնարավոր չէ, կարելի է միայն կանխել տարածումը` վարակված տարածքները ոչնչացնելով: Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, հաստատվել է ֆիլոքսերայի վարակը գյուղացիական 7 տնտեսությունների 6,5 հեկտար հողատարածքում: Նորապատ այցելած գյուղատնտեսության փոխնախարարն այգեգործներին խորհուրդ է տրվել այգեթաղ չկազմակերպել: Սամվել Գալստյանը շեշտել է` հիվանդության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է քանդել այգիները: Վարակված հողատարածքում 3 տարի արգելվում է ցանքն ու տունկը: Գյուղապետարանի աշխատակցի խոսքով` կառավարությունը մեկ հեկտարի հաշվարկով 3 տարի, տարեկան 1 մլն դրամ փոխհատուցում է նախատեսում: Գյուղացիներն ասում են, որ 3 տարի չմշակելուց հետո պետք է ևս 5 տարի` նոր նոր այգիներ հիմնելու համար:
Ֆիլոսքերան վերջին տարիներին ակտվացել է Արարատյան դաշտի խաղողի այգիներում: Հիվանդությունը կարող է տարածվել օջախից մինչև 50 կմ հեռավորությամբ: Նորապատի խաղողի այգիներում հայտանաբերվել էր մեկուկես ամիս առաջ: Այժմ ուսումնասիրվում են գյուղի բոլոր 45 հա այգիները` հիվանդության նոր օջախները բաց չթողնելու համար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36495]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1550 դիտում
20:07 23-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները
28196 դիտում
11:29 17-12-2016
Եթե Արարատյան դաշտում –30 աստիճան լինի, ապա ծառերն ու խաղողի այգիները կցրտահարվեն. «168 ժամ»
Այս բաժնից
859 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
526 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
703 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը