1245 դիտում
11:41 08-11-2014
«Վրացական երազանք»-ը կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնության կարգավիճակը
«Վրացական երզանք» կուսակցության անդամ, պատգամավոր Շալվա Շավգուլիձեն հայտարարել է, որ լքում է կոալիցիայի շարքերը և միանում «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը, հաղորդում է Georgia Online-ը:
Եթե նա հեռանա, ապա կուսակցության խորհրդարանական մեծամասնության փաստը կհայտնվի հարցականի տակ, քանի որ կմնա 75 պատգամավոր, իսկ օրենսդիր մարմնի մեծամասնություն համարվելու համար հարկավոր է ապահովել 76 պատգամավորի առկայությունը:
«Ես լքում եմ կոալիցիան և միանում «Ազատ դեմոկրատներին»»,-հայտարարել է նա: Շավգուլիձեի որոշումն անսպասելի է եղել կուսակցության համար:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լքեց «Վրացական երազանք» կոալիցիայի շարքերն այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելու մասին:
Նմանատիպ նյութեր
3732 դիտում
14:16 18-02-2016
L Equipe. Հայաստանի առաջնությունը կարող է կորցնել պաշտոնական կարգավիճակը. Armfootball.am
1511 դիտում
11:19 10-03-2014
Կախի Քալաձեն կղեկավարի «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական շտաբը
1647 դիտում
15:35 25-03-2015
«Վրացական երազանք»-ի վարկանիշն ընկել է18%-ով. հարցում
Այս բաժնից
1105 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1135 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1120 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար