1141 դիտում
14:38 08-11-2014
ՀՀ բնապահպանության նախարարը Ծիծեռնակաբերդում մասնակցել է Երևանի համաքաղաքային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի Կենտորն վարչական տարածքի Ծիծեռնակաբերդի անտառպուրակի աշնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքներին:
Նախարարության աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների մասնակցությամբ անտառապուրակի 10 հեկտար տարածքում տնկվել է 6725 ծառ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ հատվածը քարքարոտության պատճառով ոչ լիովին բարենպաստ է ծառերի աճի համար՝ ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է տնկիների համար ընտրել առավել բարենպաստ հատվածներ և հետևողականորեն խնամքի աշխատանքներ տանել: Տարածքը ունեցել էր նաև ոռոգման ջրագծի վերանորոգման և երկարության ավելացման խնդիրներ, որոնք լուծվել են ծառատունկի ծրագրի շրջանակներում:
«Այսօր մենք կատարում ենք կարևոր աշխատանք: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ծառատունկ ենք իրականացնում Ծիծեռնակաբերդի հարակից տարածքներում: Հուսով եմ, որ պատշաճ խնամքի և կպչողականության դեպքում ապրլի 24-ին այստեղ կունենանք կանաչապատ տարածքներ»,- ասել է Արամայիս Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
4459 դիտում
21:52 12-03-2018
Երևանի քաղաքապետը հանձնարարել է մարտի 31-ը սահմանել որպես համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր
1280 դիտում
10:52 12-04-2014
Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի մեկնարկը տրվել է հաճելի անակնկալով. ֆոտոշարք
2454 դիտում
13:23 14-04-2014
Մայրաքաղաքում 22,000 ծառ և թուփ է տնկվել համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ժամանակ
Այս բաժնից
820 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
679 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը