211652_close_icon
views-count2702 դիտում article-date 14:35 10-11-2014

ՀՀ ԱԱԾ-ն պետք է բացահայտի Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող հայ պատգամավորներին, եթե այդպիսիք կան. Նիկոլ Փաշինյան

Թող ՀՀ ԱԱԾ-ն պարզի ալիեւյան նավթադոլարներով ֆինանսավորվող պատգամավորներին, եթե այդպիսիք կան: Այսօր ԱԺ քառօրյայում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությանը, թե ընդդիմադիր պատգամավորները ֆինանսավորվում են ալիեւյան նավթադոլարներով: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ինքը հետեւողական է լինելու այդ հարցում, որ դավաճանները բացահայտվեն, եթե այդպիսիք կան: Նաև զարմանք հայտնեց, որ ԱԱԾ-ն մինչեւ հիմա չի հետաքրքրվել այդ հայտարարությամբ եւ ընթացք չի տվել: «Իսկ եթե պարզվի, որ այս դահլիճում նման մարդիկ չկան, ապա ստիպված արձանագրելու ենք, որ Հայաստանի իշխանությունների համար Ալիեւը մշուշ է, որի քողի տակ կատարում են իրենց մութ գործերը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր