211652_close_icon
views-count8846 դիտում article-date 15:23 10-11-2014

Բաց նամակ Սեյրան Օհանյանին՝ Լոս Անջելեսի հայ բնակչությունից

Լոսանջելեսահայությունից Բաց Նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հարգելի պ-ն Օհանյան. Երկար տարիներ բնակվելով Լոս Անջելեսում , ականատես եմ եղել հայրենիքի նկատմամբ իր բնույթով կասկածալի մի հեռուստատեսային դրամահավաքի, որի նպատակն էր զենք ու զինամթերք գնելու, օգնելու օրհասական վիճակում գտնվող հայրենիքին` սփյուռքից պատրաստելով և հայրենիք ուղարկելով կամավորական խմբեր: Այդ հեռուստամարաթոնը վարել են Լոս Անջելեսում ՎԱՆԱՁՈՐ հեռուստաժամի պատասխանատուններ` մայր ու աղջիկ Սիլվա Մարանդյան Օհանյանը և Թագուհի Օհանյանը, որոնք այդ հեռուստամարաթոնի և ,,գաղափարի,, համակազմակերպիչներից են եղել: Հեռուստամարաթոնի ընթացքում լոսանջելեսահայությունը հանգանակեց 170,000 ԱՄՆ դոլար: Դրամահավաքի ժամանակ վերջիններս հայտարարեցին, որ. հանգանակված գումարի որոշ մասը հատկացնելու են սփյուռքից հայրենիք գնացած մարտական խմբերի ընտանիքներին` օգնելու համար: Դրամահավաքից անմիջապես մեկ օր հետո այդ մասին արձագանքեցի տեղի razmik.net կայքում: Նույն օրը Թագուհի Օհանյանի և նրա ընկերոջ ,,թեթև,, ձեռքով ամբողջ կայքը ոչնչացվեց` տեղադրելով անբարո նկարներ: Անցել է մի քանի տարի, իսկ այդ մեծ գումարի առեղծվածը լոսանջելեսահայությանը հանգիստ չի տալիս, քանի որ անորոշ է 170,000 ԱՄՆ դոլարի ճակատագիրը: Ի դեպ, հեռուստամարաթոնի վարողը և համակազմակերպիչը Թագուհի Օհանյանը, հանդիսանում է World Docando ֆեդերացիայի նախագահ` Գոռ Վարդանյանի ,,Ստվերները դրախտում,, ֆիլմի ,,սցենարիստը,,, ով մեկ օրից կլինի Երևանում` մասնակցելու նոյեմբերի 11-ին կայանալիք ֆիլմի մամլո ասուլիսին, իսկ նոյեմբերի 14-ին` ֆիլմի պրեմիերային: Ուստի, խնդրանքով դիմում ենք Ձեզ պ-ն Օհանյան, պարզաբանելու լոսանջելեսահայության բարձրացված խնդիրը: Հետաքրքիր է իմանալ նաև արդյոք ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղյակ է եղել այդ հեռուստամարաթոնի և գաղափարի մասին, եթե այո, ապա` 1. Ինչ ճակատագրի է այդ գումարը արժանացել, 2. բանկային որ հաշվեհամարի վրա է նստած եղել հավաքված գումարը , 3. ում են փոխանցել, ով է այն ստացել և ինչ նպատակով է այդ գումարը ծախսվել,եթե ոչ, ապա` ԱՄՆ քաղաքացիներ Սիլվա Մարանդյան Օհանյանը և Թագուհի Օհանյանը մեկ այլ երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող զենք և զինամթերք գնելու ,,մտադրությամբ,, ինչ իրավունքով են խաբեությամբ գումար հավաքել և այն հետագայում յուրացրել: Հարգարժան Սեյրան Օհանյան, խնդրում ենք, հետամուտ լինելու լոսանջելեսահայության մտահոգ այս խնդրին: Գայանե Մանուկյան լրագրող Լոս Անջելես

Նմանատիպ նյութեր