211652_close_icon

Դրամապանակը գողացել էր ուղևորուհու պայուսակից

views-count1910 դիտում article-date 12:06 12-11-2014
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ բանկային քարտերով, կանխիկ գումարով և մի կնոջ կենսաչափական տվյալներով ՀՀ անձնագրով: Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր