1055 դիտում
16:00 12-11-2014
Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի լվացման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային հատվածների լվացման աշխատանքները: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել ու մաքրվել են 35 շենքեր: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները:
Տարեկան ծրագրով գործընթացն իրականացվել է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի վերաբերյալ բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կլինի շարունակական:
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
16:09 17-07-2014
Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման և բարեկարգման աշխատանքները
901 դիտում
11:12 31-05-2014
Մեկնարկել են մայրաքաղաքի շենքերի լվացման աշխատանքները
Այս բաժնից
655 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
604 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում