904 դիտում
11:12 31-05-2014
Մեկնարկել են մայրաքաղաքի շենքերի լվացման աշխատանքները
Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման 2014 թվականի ծրագրում ևս ընդգրկվեցին շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները:
Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ երանգները: 2014թ-ի ծրագրում ընդհանուր առմամբ ներառվել է 32 շենք Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
16:09 17-07-2014
Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման և բարեկարգման աշխատանքները
1055 դիտում
16:00 12-11-2014
Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի լվացման աշխատանքները
1247 դիտում
12:43 02-04-2014
Մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները
Այս բաժնից
664 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
760 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
616 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում