211652_close_icon
views-count12358 դիտում article-date 17:15 13-11-2014

Ինչո՞ւ էր պատգամավոր Կարեն Ավագյանը թախծոտ հայացքով հետևում ՀՀ վարչապետին ու ՀՀ ԿԳ նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ մեկնարկել է «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսը։ Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էքսպոն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որին մասնակցում են 70 երիտասարդական կազմակերպություններ: Նրանք 2 օր շարունակ ներկայացնելու են իրենց աշխատանքները: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Վարչապետը ծանոթացել է երիտասարդական կազմակերպությունների ծրագրերին, ինչպես նաև նրանց գործունեությանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ավելացրեց, որ երիտասարդական էքսպոն հնարավորություն կընձեռի ՀԿ-ներին ծանոթանալ միմյանց հետ, ինչի արդյունքում կձևավորվեն նոր կապեր, իսկ հիմնադրամն իրականացնում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթը: Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարելու է դրամաշնորհի մրցույթ։ Ցուցահանդեսի մասնակից երիտասարդական կազմակերպությունները հնարավորություն են ունենալու տեղում մշակել և ներկայացնել ծրագրեր մինչև 600 հազար դրամ բյուջեով։ Ցուցահանդեսի մասնակից երիտասարդները, իրար հերթ չտալով, փորձում էին պահը չկորցնելով լուսանկարվել վարչապետի և նախարարի հետ, իսկ «ֆոտոմրցույթում» առաջին տեղը գրավեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 2-րդ տեղը՝ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ թախծոտ հայացքով հետևում էր այդ ամենին, քանի որ նրա հետ լուսանկարվելու ցանկություն հայտնեցին 1-2 հոգի: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ ցուցահանդեսից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+

Նմանատիպ նյութեր