Բյուրեղավանի գիշերօթիկում երեխաների հանդեպ բռնությունների մասով քննություն չի կատարվել. Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է. Բյուրեղավանի գիշերօթիկում տնօրենը դաժանաբար ծեծում է երեխաներին, յուրացնում նրանց սննդի համար նախատեսված գումարները: Ամիսներ առաջ պատահած այս գործով հստակ զարգացումներ չկան. նախաքննություն է ընթանում, սակայն գործն այդպես էլ տեղից չի շարժվում: Դեռ որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել:
Իսկ գործի ընթացքում արդեն չորս քննիչ է փոխվել: Նախաքննությունն ընթանում է միայն տնօրենի չարաշահումների մասով, իսկ երեխաների նկատմամբ ծեծի ու բռնությունների մասով ընդհանրապես քննություն չի կատարվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: