211652_close_icon
views-count1974 դիտում article-date 08:03 03-11-2015

ԴԱՀԿ-ն աղբաման է հանել աճուրդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդներում երբեմն զավեշտների կարելի է հանդիպել: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն ներկայումս աճուրդի է հանել ընդամենը մեկ երկաթե աղբաման, որը նախատեսված է տեղադրել խանութների մուտքերի մոտ: Ի դեպ, աղբամանի աճուրդի ավարտին մնացել է երկու օր: Երեկվա դրությամբ աղբամանը գնելու համար ոչ մի գնային առաջարկ դեռեւս չէր ներկայացվել: Ի դեպ, այս առանձնահատուկ աղբամանն արժի 3750 դրամ: Նշենք նաեւ, որ աճուրդի հանված առարկայի նկարագրության մեջ ոչ մի տվյալ չկա այն մասին, թե այս «հատուկ» աղբամանն օգտագործվա՞ծ է, թե՞ ոչ»:

Նմանատիպ նյութեր