211652_close_icon
views-count9716 դիտում article-date 09:12 14-11-2014

Ճանապարհային ոստիկանությունը ե՞րբ է վերջ դնելու կառավարության որոշ անդամների «տրանսպորտային անարխիային». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք վերջին օրերին մեծ թվով տրանսպորտային միջոցներ են տեղափոխվել, իսկ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը մեքենայատերերի՝ իրենց տրանսպորտային միջոցները ոչ ճիշտ տեղում կայանելն է եղել: Նման «աջաբ սանդալային» և անարխիա հիշեցնող իրավիճակ է տիրում նաև Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց: Կառավարության դիմաց սևով՝ սպիտակի վրա 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հիշեցում կա, որ նշված հատվածում առավոտյան՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, բացի կառավարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաներից, արգելվում է այլ տրանսպորտային միջոցի կայանումը: Ստացվում է, որ կառավարությունում աշխատող որոշ մեքենայատերեր այդ լեզուները չեն հասկանում և մնում է՝ ՃՈ-ն նրանց հետ խոսի «ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի» լեզվով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր