Իսպանիան կարող է պաշտոնապես ճանաչել Պաղեստինը
Իսպանիայի խորհրդարանը պատրաստվում է նոյեմբերի 18-ին քվեարկության դնել Պաղեստինի ինքնավար պետությունը ճանաչելու մասին բանաձևը, հաղորդում է Associated Press-ը:
Սպասվում է, որ բանաձևին կողմ կքվեարկի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը: Բանաձևը ներկայացվել է այն պարզ պատճառով, որպեսզի Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցություններում առաջընթաց գրանցվի:
Նշեք, որ Ֆրանսիան ևս պատրաստվում է Պաղեստինի կարգավիճակի մասին բանաձևը քվեարկության դնե դեկտեմբերին: Իսկ հոկտեմբերի 30-ին Շվեդիան Եվրամիության անդամ պետություններից առաջինն էր, որը ճանաչեց Պաղեստինը: