211652_close_icon
views-count1204 դիտում article-date 15:32 14-11-2014

Տիգրան Կարապետյանը ձեռք է մեկնում Եռյակին

Ժողովրդական կուսակցությունը մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում և համագործակցության ձեռք է մեկնում Եռյակին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակից: Նշենք, որ կուսակցության նախագահն է Տիգրան Կարապետյանը: Կուսակցությունը համոզված է նաև,որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին: Ավելին, կարծում է, որ դրա համար հարկավոր է յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ: «Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման և այն կյանքի կոչելուն: Ազգովի պետք է որոշենք ապրելու, ստեղծագործելու, հզորանալու, արդար երկրում ապրելու առաքելությունը»,- փոխանցում են Ժողովրդական կուսակցությունից:

Նմանատիպ նյութեր