211652_close_icon
views-count3378 դիտում article-date 16:26 08-11-2014

Նիկոլ Փաշինյանը՝ Եռյակին միանալու մասին

«Հայազն» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, անցկացրեց իր երկրորդ համագումարը, որը բացեց կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:Սակայն այսօր կուսակցության նոր վարչություն, վերստուգիչ մարմին չընտրվեցին: Այդ ընտրությունը տեղի կունենա համագումարի երկրորդ օրը: Այսօր կուսակցության ներկայացուցիչները հիմնականում քաղաքական ելույթներով էին հանդես գալիս: Համագումարին մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում մի քանի հարցերի պատասխանեց եւ նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը եւ «Հայազն» կուսակցությունը Եռյակին միանալու մտադրություն չունեն: Իսկ հարցին, թե որ դեպքում նրանց կսատարեն, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Երբ Եռյակը պահանջի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Նմանատիպ նյութեր