791 դիտում
09:42 15-11-2014
Ուկրաինան G-20-ին մասնակցելու ցանկություն է հայտնել
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է. «Ուկրաինան պետք է մասնակցի G-20-ի՝ այս շաբաթվա գագաթաժողովին: Այժմ մեզնից է կախված աշխարհում կանոնների պահպանումը և աշխարհի կայունությունը: Ես կարծում եմ, որ բոլորն են դա հասկանում», հաղորդում է Reuters-ը:
Մեծ 20-նյակի գագաթաժողովը բացվելու է այսօր և կշարունակվի մինչև վաղը: Քննարկվելու են Ուկրաինայի ճգնաժամը, օֆշորների դեմ հարկային օրենքի մոդեռնիզացման, ինչպես նաև արդյունահանվող վառելիքների սուբսիդավորման հարցը:
G-20-ի կազմի մեջ են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան:
Նմանատիպ նյութեր
2287 դիտում
13:31 02-04-2014
Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն է հայտնել․ Յացենյուկ
1906 դիտում
13:28 11-08-2019
ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն
Այս բաժնից
631 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
904 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
892 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով